Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Առողջ և գեղեցիկ

Ձգտելով կատարելության

Ձգտելով կատարելության

Մարմնի կազմվածքը` «եռանկյունի»

Մարմնի այսպիսի կազմվածք ունեն` Դեմի Մուրը, Գրետա Գարբոն, Մարլեն Դիտրիխը, Էդիտ Պիաֆը, Ժակլին Քեննեդի-Օնասսիսը, Մարգարետ Թետչերը։

 

Սովորաբար «եռանկյունների» մոտ ուսերն ազդրերից լայն են, կոնքերը` նեղ, հետույքը` տափակ, ոտքերը` նիհար։

 

Երբ այսպիսի կազմվածք ունեցող կանայք սկսում են գիրանալ` ճարպը կուտակվում է ուսերին, ձեռքերին, գոտկատեղին, որովայնին, և մարմնի կազմվածքը սկսում է հիշեցնել խնձոր։

 

Սննդակարգ
«Եռնանկյունի» կանանց մեծ մասը պատկանում է «արտույտներին». նրանք առավել առույգ են առավոտյան։ Հետևաբար, նյութափոխանակության գործընթացն այնպիսինն է, որ նրանք կարիք ունեն առատ նախաճաշի, կուշտ ճաշի և թեթև ընթրիքի։

«Եռանկյունի» կանանց օգտակար է յուղազրկված սնունդը։ Որքան հնարավոր է քիչ յուղ, շաքար և շատ բջջանյութ։ Ի տարբերություն այլ կազմվածք ունեցող կանանց՝ «եռանկյունի» կանանց անհրաժեշտ են մեծ քանակությամբ սպիտակուցներ և քիչ քանակությամբ կաթնամթերք։

 

Առողջությունը
«Եռանկյունին» իրեն հրաշալի է զգում, երբ պարբերաբար մարմնամարզությամբ է զբաղվում` աերոբիկայով, լողով, վազքով և հեծանվային մարզաձևով։

 

Մարմնի այսպիսի կազմվածք ունեցող կանանց հատուկ է շարժումների լավ կոորդինացիան, որի պատճառով նրանց դուր են գալիս ռիթմիկ պարերը։ Ֆիզիկական աշխատանք կատարելու ընթացքում նրանց մոտ ծախսվում է րոպեում 10 կալ, կամ կես ժամում` 300 կալ։ Սակայն վարժությունները ոչ միայն ոչնչացնում են ավելորդ կալորիաները, այլ նաև մի քանի ժամով արագացնում են օրգանիզմում նյութափոխանակության գործընթացը։

 

Ոճը
Հագուստի գլխավոր տարրը պետք է դառնա «անկյունը»։ Օգտագործելով այս Էլեմենտը` «եռանկյունի» կինը վայելչակազմ և հմայիչ արտաքին կունենա։ Ձեր ոճը ուղիղ ժակետներն ու սրածայր ուսերով զգեստներն են, որոնք գոտկատեղի վրա նեղանում են։ Շրջազգեստն ու տաբատը նույնպես պետք է լինեն նեղ։ «Եռանկյունի» կանանց մոտ հաճախ են հանդիպում գեղեցիկ ոտքերը, որի պատճառով նրանց սազում են կարճ շրջազգեստները, ջինսերը, լեգգինսները։

 

Կտորեղենից խորհուրդ է տրվում ընտրել գաբարդին, բուրդ, ամուր բամբակ և մետաքս։ Հագուստի ձևավորման էլեմենտները (ծալվածքներ, կտրվածք), ինչպես նաև այլ պարագաները (կոշիկ, պայուսակ) պետք է ենթարկվեն «անկյանը»։ Ձգտե՛ք խուսափել սահուն գծերից։

 

«Եռանկյունների» համար կարևոր նշանակություն ունի համաչափության պահպանումը։ Կարճահասակ կանանց խորհուրդ է տրվում կրել ժակետներ և կիսաշրջազգեստ։ Թույլատրելի են նաև երկար ժակետները կարճ շրջազգեստների կամ երկար շրջազգեստները կարճ ժակետների հետ։

 

Սակայն, անկախ մարմնի կազմվածքից, ամենակարևորը լավ ինքնազգացողությունն է և հրաշալի տրամադրությունը։ Սա է հմայիչ լինելու գրավականը։


«Ուղղանկյունի» կամ մարմնի անդրոիդ կազմվածք

 

«Ուղղանկյուններին» են պատկանում արքայադուստր Դիանան, Վանեսսա Ռեդգրեյվը, Գլենն Կլոուզը, Վուպի Գոլդբերգը, Մոնտսերրատ Կաբալյեն։

 

Մարմնի այսպիսի կառուցվածքին բնորոշ են լայն ուսերը, զարգացած կրծքավանդակը և մկանուտ վերջույթները։ Պարանոցը, կրծքավանդակը և գոտկատեղը լայն են, կոնքերը` նեղ, ազդրերն ու ուսերը՝ միևնույն լայնության, գոտկատեղը գրեթե ընգծված չէ։

 

Սնունդը
Անդրոիդ տիպի կանանց համար վնասակար է խոլեսթերինը, աղը, հագեցած յուղերը (վերջիններս նպաստում են մակերիկամներում արական հորմոնների արտադրությանը)։

 

Օրաբաժնի մեջ կենդանական ծագում ունեցող մթերքի և աղի բացակայությունը կամ նվազագույն պարունակությունը խոչընդոտում է արական հորմոնների արտադրությանը։ Խոլեսթերինային փոխանակությունը կարգավորելու և ստերիոդային հորմոնների մակարդակը իջեցնելու համար անհրաժեշտ է ընդունել այնպիսի կերակուր, որը խթանում է լյարդի գործունեությունը։

 

Սննդակարգը
Առավոտյան անհրաժեշտ է սկսել թեթև նախաճաշից, որն իր մեջ ընդգրկում է թարմ մրգեր, շիլա կամ բանջարեղեն և յուղազրկված կաթնամթերք։ Ճաշը նույնպես չպետք է լինի առատ և իր մեջ պետք է պարունակի ապուր, աղցան, հաց, շիլա, ընկույզ, սպագետտի, լոբազգիներ կամ մրգեր։


Ընթրիքին` հում բանջարեղեն (նեխուր, ստեպղին), 0,2 լ բանջարեղենային ապուր կամ մեկ բուռ նուշ։

 

Կարևոր է, որ ճաշի և ընթրիքի միջև ընկած ժամանակահատվածը լինի ոչ շատ մեծ. արդյունքում` դուք ստիպված չեք լինի «սովամահ» լինել։

Անդրոիդ տիպի կանայք հատկապես հասուն տարիքում գիրանալու հակումներ ունեն։ Դրան է նպաստում ոչ ակտիվ ապրելակերպը և ոչ բանական սնունդը։ Սակայն այս խնդրից կարելի է խուսափել` ընտրելով ճիշտ սննդակարգ և զուգակցելով այն ֆիզիկական ծանրաբեռնվածության հետ։

 

«Ուղղանկյունների» համար լավագունը կիսաբուսակերական սննդակարգն է։ Այն պետք է պարունակի մեծ քանակությամբ թարմ միրգ, բանջարեղեն և հատիկեղեն։ Սպիտակուցի աղբյուր կարող են հանդիսանալ լոբազգիները, ընկուզեղենը, ձուկը և յուղազրկված կաթնամթերքը։ Շաբաթական օրաբաժնի մեջ կարելի է ներառել նաև ճտի միս (առանց կաշվի) և մի փոքր ոչ յուղալի կարմիր միս։

 

Առողջությունը
Այսպիսի կազմվածք ունեցող կանանց համար առավել նպատակահարմար են մարմնամարզությունը, վազքը, լողը և թենիսը։ Անչափ կարևոր է, որպեսզի «ուղղանկյունները» շաբաթական նվազագույնը 3 անգամ հաճախականությամբ օրական կես ժամ զբաղվեն մարմնամարզությամբ։

 

Սակայն, եթե մարմնի զանգվածը զգալի կերպով գերազանցում է նորման, կամ եթե դուք վաղուց չեք զբաղվել սպորտով, ապա նախքան պարապմունքները սկսելը խորհրդակցե՛ք բժշկի հետ և ծանրաբեռնվածությունն ավելացրե՛ք աստիճանաբար։ Սկսե՛ք արագ քայլելուց և լողալուց, իսկ մի քանի շաբաթից կարելի է անցնել ավելի ինտենսիվ վարժությունների։

 

Ոճը
«Ուղղանկյուն» կանանց ավելի սազում են առանց ծալվածքների, ներկարած թևքով ուղիղ ժակետները։

 

Նախապատվություն պետք է տալ ամուր կտորներին (գաբարդին, բուրդ, հաստ մետաքս)։ Շրջազգեստներն ու տաբատները պետք է լինեն ուղիղ և նեղացող։

 

Գեր կանանց խորհուրդ է տրվում կրել ավելի փափուկ կտորից ուղիղ ժակետներ, ինչպես նաև՝ արդուկված ծալքերով լայն շրջազգեստներ։ Ձեր ոճին նրբագեղություն հաղորդելու համար կարելի է օգտագործել նուրբ վզնոցներ։

 

«Ավազի ժամացույց» կամ մարմնի լիմֆատիկ տիպի կազմվածք

 

«Ավազի ժամացույցներին» են պատկանում այնպիսի հայտնի կանայք, ինչպիսիք են` Միշել Պֆայֆֆերը, Մերլին Մոնրոն, Ջինա Լոլլոբրիջիդան, Էլլա Ֆիտցջերալդը, Բրիջիտ Բարդոն, Դայանա Ռոսսը, Քեթրին Դենևը, Կիմ Բեսսինջերը, Էլիզաբեթ Թեյլորը։

 

Այս անվանի կանանց անուններով դուք երևի գուշակեցիք, որ «ավազի ժամացույցը» կանացի կազմվածքի դասական օրինակ է։

 

«Ավազի ժամացույցների» մոտ մարմնի մասերի համաչափությունները հավասարակշռված են. ազդրերն ու ուսերը միևնույն լայնությունն ունեն, հետույքն ու կրծքերը «կլորավուն» են, գոտկատեղը միշտ հստակ ընդգծված։

 

Սնունդը
Ձգտե՛ք օրը 3 անգամ կանոնավոր կերպով սնվել։ Հրաժարվե՛ք նախաճաշի և ճաշի, ճաշի և ընթրիքի միջև ընկած ժամանակամիջոցում ոտքի վրա ինչ-որ բան «թռցնելու» սովորությունից։ Սահմանափակե՛ք «խթանիչների»` օրինակ սուրճի և ոգելից խմիչքների օգտագործումը։

 

Սննդակարգը
Ավելորդ քաշից կարելի է ազատվել հենց շնորհիվ սննդակարգի։ Բանջարեղենից և մրգերից բաղկացած նախաճաշը նոր օրվա լավագույն նախաբանն է։ Ճաշին ձեզ համար պատրաստեք մեծ քանակությամբ տապակած կամ խաշած բանջարեղեն, աղանդերի համար` մրգային թխվածք։

 

Առավոտյան և ցերեկը կարելի է շատ ուտել, իսկ երեկոյան հրաժարվե՛ք բուտերբրոդներով և յուղալի բիֆշտեքսներով ձեր քաղցը հագեցնելու սովորությունից։ Չէ՞ որ հենց դրանք են այդպես կործանարար կերպով «անդրադառնում» գոտկատեղի վրա։ Առավել նախընտրելի է ոչ յուղոտ թռչնի կամ ձկան մսով և 200 գր բանջարեղենով պատրաստված աղցանը։

Որպես համեմունք անփոխարինելի են ծովաբողկը, քնջութի սերմը, սոյայի սոուսը, կոճապղպեղը (իմբիր)։

 

Նյութափոխանակութունը խթանելու, արյան և ավիշների շրջանառությունը բարելավելու նպատակով ցանկալի է շաբաթական մեկ ագամ ուտել ծովային ջրիմուռներից պատրաստված աղցան, ինչպես նաև` խմել հում բանջարեղենից քամված հյութեր։ Սպիտակուցի հիմնական աղբյուրներն են` ձուկը, թռչնի միսը, ձուն և ոչ յուղալի կաթնամթերքը։

 

Խորհուրդ է տրվում ուտել մեծ քանակությամբ ցիտրուսային մրգեր (նարինջ, մանդարին, գրեյպֆրուտ, կիտրոն)։

 

Առողջությունը
Մարմնի լիմֆատիկ կազմվածք ունեցող կանանց խորհուրդ է տրվում զբաղվել յոգայով (ինչը կօգնի ամրացնել մարմինը և պահպանել նրբագեղությունը), լողով, թենիսով, ինչպես նաև` պարով։

 

Ոճը
«Ավազի ժամացույց» կանայք կարող են ընտրել ամենաբազմազան ոճերը։ Դրանում է նրանց առավելությունը, սակայն ամենից լավ արտաքինը նրանք ունենում են այնպիսի հագուստներում, որոնց հատուկ է կանացիությունն ու փափկությունը: Նախապատվությունը պետք է տալ մետաքսին, վուշին, թեթև բրդյա կրեպին, որակյալ վիսկոզային, փափուկ բամբակին: Այդ կտորները հագուստին հաղորդում են յուրօրինակ ալեձևություն և սահունություն: Շրջազգեստն ու տաբատը պետք է ընդգծեն ազդրերի ձևը: Տպավորիչ տեսք ունեն "վարդակակաչ" շրջազգեստը, մանրածալվածքները, "ամազոնկան", քանի որ վերջիններս ընդգծում են բարակ գոտկատեղը: Եթե դուք մի փոքր գիրացել եք և գոտկատեղն արդեն "այն չէ", ապա հարմար է կրել ուղիղ ձևվածքով ժակետներ` փափուկ և ծփացող կտորից, օրինակ` թեթև մետաքսից, որը կարելի է կրել շրջազգեստի և բլուզների հետ:

Սկզբնաղբյուր. ՀՀ - Ամսագիր ''Ֆարմացևտ պրակտիկ'' 10-2007 (7)
Աղբյուր. med-practic.com
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

Կանանց և տղամարդկանց մազահեռացման տարբերությունները
Կանանց և տղամարդկանց մազահեռացման տարբերությունները

Կանանց և տղամարդկանց էպիլյացիայի միջև հիմնական տարբերությունը կայանում է մազահեռացման տեղանքի, մեթոդների և պատճառների մեջ, որոնց վրա կարող են ազդել սոցիալ-մշակութային նորմերն ու անհատական նախասիրությունները...

Արևային հերոդերմիա. Սալուտեմ ամսագիր №3
Արևային հերոդերմիա. Սալուտեմ ամսագիր №3

Տարիներ շարունակ արևային լույսի կանոնավոր ներգործությունը կարող է հանգեցնել մաշկի վաղաժամ ծերացման՝ արևային հերոդերմիայի, համախտանիշի, որը պայմանավորված է ուլտրամանուշակագույն ճառագայթների...

Ծերություև և երկարակեցություն Մաշկաբանություն Սալուտեմ 3.2021
Ամռան տապին մաշկը հատուկ խնամքի և ուշադրության կարիք ունի. մաշկաբան Հովհաննես Հովհաննիսյան. Սալուտեմ ամսագիր №3
Ամռան տապին մաշկը հատուկ խնամքի և ուշադրության կարիք ունի. մաշկաբան Հովհաննես Հովհաննիսյան. Սալուտեմ ամսագիր №3

Ինչպե՞ս ամռան տապին պաշտպանել մաշկը։ Ի՞նչ վտանգներ կարող են առաջանալ արևի ճառագայթների տակ երկար պառկելու դեպքում։ Արևապաշտպան միջոցների ճիշտ ընտրությունը կարևո՞ր է։ Այս մասին զրուցել ենք մաշկաբան...

Մաշկաբանություն Բժշկի ընդունարանում Սալուտեմ 3.2021
Ի՞նչ է սոլյարին, և արդյոք վնասակա՞ր է. Սալուտեմ ամսագիր №3
Ի՞նչ է սոլյարին, և արդյոք վնասակա՞ր է. Սալուտեմ ամսագիր №3

Սոլյարին կարող է հսկայական վնաս հասցնել առողջությանը։ Ըստ Բրիտանական բժշկական ասոցիացիայի տվյալների՝ սոլյարիում ակտիվ արևայրուքի յուրաքանչյուր 10 տարին 20%-ով բարձրացնում է մաշկի քաղցկեղով...

Սալուտեմ 3.2021
Արևպաշտպան միջոցները կարո՞ղ են վնասակար լինել
Արևպաշտպան միջոցները կարո՞ղ են վնասակար լինել

Լավագույն լուծումը այնպիսի արևապաշտպան միջոցներից խուսափելն է, որոնք պարունակում են ԱՄՆ Սննդամթերքի և դեղերի վարչության (ՍԴՎ, անգլերեն` FDA) կողմից չցուցված հետևյալ ուլտրամանուշակագույն ֆիլտրերը...

Սալուտեմ 3.2021
Ինչպես ստանալ գեղեցիկ և առողջ արևայրուք. Սալուտեմ ամսագիր №3
Ինչպես ստանալ գեղեցիկ և առողջ արևայրուք. Սալուտեմ ամսագիր №3

Արևայրուքն օգտակար է մարդու օրգանիզմի համար, եթե այն ճիշտ են ընդունում Հակառակ պարագայում մարդը կարող է արևային հարված կամ այրվածքներ ստանալ։ Երբեմն էլ սխալ արևայրուքը կարող է մաշկի քաղցկեղի առաջացման...

Սալուտեմ 3.2021
Բջիջների ինքնաոչնչացում: Ինչո՞ւ է արևայրուքը վտանգավոր, և ինչպե՞ս առանց այրվելու ստանալ արևայրուք. Սալուտեմ ամսագիր №3
Բջիջների ինքնաոչնչացում: Ինչո՞ւ է արևայրուքը վտանգավոր, և ինչպե՞ս առանց այրվելու ստանալ արևայրուք. Սալուտեմ ամսագիր №3

Բոլորին ծանոթ է տհաճ այրոցը և քորը, որն առաջանում է արևի ճառագայթների ազդեցության տակ մնալու առաջին իսկ ժամերին։ Այո, առաջին հայացքից դա այնքան էլ ահավոր չէ, նույնիսկ կարելի է դիմանալ, քանի որ այն փոխհատուցվում է...

Մաշկաբանություն Սալուտեմ 3.2021
Արևապաշտպան քսուք. որքանո՞վ են վտանգավոր նրա բաղադրիչները. Սալուտեմ ամսագիր №3
Արևապաշտպան քսուք. որքանո՞վ են վտանգավոր նրա բաղադրիչները. Սալուտեմ ամսագիր №3

Մաշկն արևի վտանգավոր ճառագայթներից պաշտպանելու համար անհրաժեշտ է քսուք։ Սակայն վերջին հետազոտությունները ցույց են տվել, որ ցանկալի է արևապաշտպան քսուքի որոշ բաղադրիչներ փոխարինել առավել անվտանգ նյութերով...

Սալուտեմ 3.2021
Որոշում ենք մեր ֆոտոտիպը. Սալուտեմ ամսագիր №3
Որոշում ենք մեր ֆոտոտիպը. Սալուտեմ ամսագիր №3

Մաշկը սովորաբար դասակարգում են հետևյալ խըմբերի՝ նորմալ, չոր, յուղոտ, խառը և զգայուն: Նորմալ մաշկն առաձգական է, էլաստիկ, փայլուն և չափավոր խոնավ: Չոր մաշկը տառապում է խոնավության պակասից, ճարպոտն անջատում է...

Սալուտեմ 3.2021
Արևայրուքը առողջ օրգանիզմի վկայություն չէ, այլ մաշկի պաշտպանության փորձ. մաշկաբան. Սալուտեմ ամսագիր №3
Արևայրուքը առողջ օրգանիզմի վկայություն չէ, այլ մաշկի պաշտպանության փորձ. մաշկաբան. Սալուտեմ ամսագիր №3

Օրգանիզմի վրա ուլտրամանուշակագույն ճառագայթման (ՈՒՄՃ) չափավոր ազդեցության դեպքում բարելավվում է էնդոկրին գեղձերի աշխատանքը, արագանում են բոլոր նյութափոխանակային գործընթացները։ Արևի շնորհիվ մաշկին...

Սալուտեմ 3.2021
Արևայրուքի դեմ քսուքները երբեմն արևից վտանգավոր են. միջազգային նոր տվյալներ. Սալուտեմ ամսագիր №3
Արևայրուքի դեմ քսուքները երբեմն արևից վտանգավոր են. միջազգային նոր տվյալներ. Սալուտեմ ամսագիր №3

Ինչո՞ւ աշխարհում մաշկի քաղցկեղի բռնկումը համընկավ արևապաշտպան քսուքների արտադրության զարգացման հետ։ Միջազգային ուսումնասիրությունները ցրում են արևապաշտպան քսուքների մասին առասպելները...

Մաշկաբանություն Սալուտեմ 3.2021
Արևայրուք. վնա՞ս, թե՞ օգուտ. Սալուտեմ ամսագիր №3
Արևայրուք. վնա՞ս, թե՞ օգուտ. Սալուտեմ ամսագիր №3

Արևայրուքը մարդու մաշկի գունավորումն է ուլտրամանուշակագույն ճառագայթների ազդեցությամբ։


Արևի տակ արևայրուք ստանալով՝ մարդն ամրացնում է իմունիտետը, բարձրացնում ֆիզիկական...

Մաշկաբանություն Սալուտեմ 3.2021
Արևայրուք. տարածվածության պատմությունը և գլխավոր հետևորդները. Սալուտեմ ամսագիր №3
Արևայրուք. տարածվածության պատմությունը և գլխավոր հետևորդները. Սալուտեմ ամսագիր №3

Գունատությունից մինչև մաշկի շոկոլադային երանգ երկար ճանապարհի մասին, և թե ինչ կապ ունի դրա հետ Կոկո Շանելը:

Մի քանի դար պահանջվեց ապացուցելու համար, որ ազնվական գունատությունը, նույնիսկ հիվանդագին...

Սալուտեմ 3.2021
«Արգինե Դավթյան» էսթետիկ բժշկության և գեղեցկության կենտրոն. Սալուտեմ ամսագիր №2
«Արգինե Դավթյան» էսթետիկ բժշկության և գեղեցկության կենտրոն. Սալուտեմ ամսագիր №2

«Արգինե Դավթյան» էսթետիկ բժշկության և գեղեցկության կենտրոնը գործում է շուրջ 14 տարի, ոլորտի լավագույն կենտրոններից է և ունի լուրջ ավանդ էսթետիկ ոլորտի կայացման և զարգացման գործում...

Սալուտեմ 2.2021
Նիհարելու ընթացքում կուրծքը խնամելու համար նախատեսված միջոցներ. ankakh.com
Նիհարելու ընթացքում կուրծքը խնամելու համար նախատեսված միջոցներ. ankakh.com

Շատ կանանց ծանոթ է ավելորդ կիլոգրամներ ունենալու խնդիրը, որոնք առաջին հերթին կուտակվում են կոնքերում, որովայնի, իսկ այնուհետև կրծքի շրջանում: Սակայն նիհարելու ընթացքում ցանկացած կին մտահոգվում է կուրծքը գեղեցիկ պահելու...

Մարմնի խնամք

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ